A
A
Ինչո՞ւ ես վախենում ժողովրդից. զոհված զինծառայողների մայրերը՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկել՝ կառավարության շենք Սերժ Սարգսյանի ժամանման առիթով։ Նրան դիմավորեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այդ ընթացքում դադարեցվել էր այդ մայթով քաղաքացիների տեղաշարժը։ «Հանցագործ, ինչո՞ւ ես վախենում ժողովրդից»,- Սերժ Սարգսյանին տեսնելուն պես գոչեցին Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք դժգոհ են Սերժ Սարգսյանից, որ 2008 թվականից նախագահ է, բայց որդիների սպանությունները մնում են չբացահայտված։ Սերժ Սարգսյանը ծնողների ուղղությամբ չնայեց։