Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ասրյանի հուշամրցաշարը գլխավորում են Հայաստանի շախմատիստները

Սպորտ
sport-chess-1

Ջերմուկում ավարտին է մոտենում շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարը: Արդեն անցկացրած 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են մեր շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: 16-ամյա շախմատիստը հերթական խաղում հաղթեց մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ Իգոր Կովալենկոյին, իսկ Հայաստանի նախկին չեմպիոնը առավելության հասավ Ալեքսանդր Զուբովի նկատմամբ: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը կմրցեն իրար հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս շախմատիստներին, ապա նրանցից չորսը՝ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ վարպետության թեկնածու Հովհաննես Հակոբյանը, 5-ական միավորներով բաժանում են 5-13-րդ տեղերը: Նրանք նույնպես հավակնում են մրցանակային տեղերին, սակայն դրա համար հարկավոր է հաղթանակներ տանել  մնացած երկու տուրերում: