Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Հասարակություն
62e4cacb16c5b39450669e6ac47e39fd

 Ուշադրություն

 Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով: Հանրապետության տարածքում` Հունիսի 28-30-ը հատկապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`            38.10C (1993 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`                10.30C (1994 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`            23.90C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: