Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը՝ առաջատարների թվում

Սպորտ
chess-2

Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, կենտրոնական մրցախաղում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել միանձնյա առաջատար Ալեքսանդր Զուբովի հետ: Վերջինիս հետապնդողներից հաղթանակներ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Իգոր Կովալենկոն: Նրանք, ինչպես նաեւ Ալեքսանդր Զուբովը, վաստակել են 5-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ութ շախմատիստ, որոնց թվում են Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, առաջատարներից հետ են մնում կեսական միավորով: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կմրցի Իգոր Կովալենկոյի, իսկ Տիգրան Քոթանջյանը՝ Ալեքսանդր Զուբովի հետ: Հրանտ Մելքումյանի, Զավեն Անդրիասյանի եւ Հովհաննես Գաբուզյանի հերթական մրցակիցները կլինեն համապատասխանաբար Եվգենի Պոստնին, Անդրեյ Ժիգալկոն եւ Պարհամ Մաղսուդլուն: