ՔԿՀ -ում չեն ընդունել Ժիրայր Սեֆիլյանի համար տարված քարտեզը
Քաղաքագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. Այսօր Արմավիրի ՔԿՀ բանտում չեն ընդունել Ժիրայր Սեֆիլյանի համար տարված Ռաֆայել Թադևոսյանի կողմից 2003թ.հրատարակված Արևմտյան Հայաստանը 1914թ. քարտեզը: Համապատասխան պաշտոնյան ասել է՝ հակասում է Սահմանադրությամբ գծված մեր երկրի տարածքներին: Հարցերի շարանը մեծ է՝ -պաշտոնյան կարծու՞մ է, որ մեր երկրի Սահմանադրությունը Արևմտյան Հայաստանի որևէ դարի համար գծված սահմաններով քարտեզ է հաստատել, -պաշտոնյան չի՞ հասկանում, որ Հայաստանի հանրապետությունը Արևմտյան Հայաստան չէ, -վախեցել է արդյո՞ք պաշտոնյան Արևմտյան Հայաստան բառերից: Դա Խորհրդային, հատկապես ստալինիզմի շրջանին բնորոշ վախ է, այն տարիներին այդ բառերն առանց հեգնանքի արտասանելը հղի էր պատժիչ հետևանքներով, -Նույնքան կվախենար արդյո՞ք պաշտոնյան, եթե դա լիներ Արևելյան Հայաստանի 1914թ. քարտեզը: Պետք է ենթադրել՝ այո: Դրա մեջ կլինեին Ղարաբաղը, Նախիջևանը, Կարսը, և իհարկե դա չէր համապատասխանի մեր երկրի՝ ՀՀ Սահմանադրությամբ գծած սահմաններին, -ունի արդյո՞ք պաշտոնյան ցուցակ, թե ինչ կարգի, որ թվին և ում կողմից հրատարակված քարտեզներ կարելի է տալ բանտարկյալներին, և որոնք՝ չտալ, -Եթե ժիրայր Սեֆիլյանն իսկապես քրեական, ոչ թե քաղաքական բանտարկյալ լիներ՝ պաշտոնյան նույնքա՞ն կվախենար նրան քարտեզ փոխանցել, -Առհասարակ կա արդյո՞ք կալանավորների համար արգելված պատմական գրականության կամ քարտեզերի ցանկ, ցուցակ, -Որտեղի՞ց կարելի է այս հարցերի պատասխաններն ստանալ: