Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձիգներից լավագույն արդյունք ցույց տվեց Նարեկ Ադամյանը

Սպորտ
sport-hrafzig-26.06.

Հայաստանի հրաձիգներին չհաջողվեց մեդալ նվաճել Գերմանիայի Զուլ քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնության անհատական մրցումներում: Այսօր կրակագիծ ելան մեր երեք հրաձիգները, որոնք իրենց ուժերը փորձեցին 10 մ օդամղիչ հրացան վարժությունում: Նարեկ Ադամյանը 620.3 միավորով որակավորման փուլն ավարտեց 23-րդ տեղում:  Հայկ Բաբայանը ցույց տվեց 33-րդ արդյունքը (618.5 միավոր), իսկ Վրեժ Թորոսյանը՝ 90-րդը (607.6):  Նախօրեին 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձեւում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում զբաղեցրել էր 36-րդ տեղը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդ: