Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճահճացում և անդառնալի պրոցեսներ՝ Սևանում (տեսանյութ)

Հասարակություն
sevan-1

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը խոսքերով՝  Սեւանա լճից 270 միլիոն խմ ջրի բացթողումն անհետեւանք չի կարող մնալ, այն կբերի լճի բացասական հաշվեկշռի եւ ջրի մակարդակի իջեցման:   Հիշեցնենք, որ այս տարի նախատեսվում է նախորդ տարիների՝ 170 մլն խմ ջրառի փոխարեն  Սեւանից վերցնել 100 մլն խմ ավելի ջուր։ «Հիմա քանի որ ջրի մակարդակի բարձրացման պրոցեսը սկսվել է, հետադարձ ճանապարհ չկա:  Եթե մենք կանգնեցնենք կամ մի քանի սմ իջեցնենք,  մենք կունենանք ճահճացում եւ անդառնալի պրոցեսներ, որոնք հետո վերականգնելը շատ դժվար կլինի»,- ասում է մասնագետը: Բարդուղ Գաբրիելյանի խոսքերով՝  այդ քանակի ջրառից հետո  կունենանք ջրի որակի  եւ ձկնաբուծական միջոցառումների վատացում: