Երվանդ Մկրտչյանը եւ Լեւոն Աղասյանը առաջինն են իրենց մրցաձեւերում
Մալթայում կայացած աթլետիկայի Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 թիմերի մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը: Ստուգատեսին մերոնք մասնակցեցին 16 աթլետով: Նրանցից առավել հաջող հանդես եկան Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը, որոնք հաղթեցին համապատախանաբար եռացատկ եւ 3000 մ վազք ձեւերում ու վաստակեցին վարկանիշային 10-ական միավոր: Երվանդ Մկրտչյանը երկրորդ արդյունքը ցույց տվեց նաեւ 1500 մ վազքում: Կանանց մրցումներում աչքի ընկավ Էլլադա Ալավերդյանը, որը 2-րդ տեղը զբաղեցրեց 3000 մ խոչընդոտավազքում: Մրցանակային երրորդ տեղեր զբաղեցրին մեր մի քանի մարզիկ-մարզուհիներ. Էլլադա Ալավերդյան (400մ արգելավազք), Յանա Աբրահամյան (եռացատկ), Լիլիթ Հարությունյան (800 եւ 1500 մ վազք), Տիգրան Մկրտչյան (400 եւ 800 մ վազք), Մելիք Ջանոյան (նիզակի նետում), Գայանե Չիլոյան (200մ արգելավազք), Մանուկ Մանուկյան (սկավառակի նետում), Երվանդ Մկրտչյան (3000 մ վազք): Թիմային հաշվարկ.
- Լյուքսեմբուրգ՝ 317 միավոր
- Բոսնիա՝ 266
- Վրաստան՝ 262
- Մալթա՝ 261,5
- Չեռնոգորիա՝ 243,5
- ՀԱՅԱՍՏԱՆ՝ 217
- Մակեդոնիա՝ 179
- Անդորա՝ 132
- Սան Մարինո, Լիխտենշտեյն, Ջիբրալթար (միացյալ հավաքական)՝ 118
- Ադրբեջան՝ 90