Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները չեն ենթարկվի Զարուհի Փոստանջյանի պահանջին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nacakan

Երևանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը չեն պատրաստվում վայր դնել իրենց մանդարտենրը։ Հիշեցնենք՝ կուսակցությունը անվստահություն է հայտնել նրանց այն հիմքով, որ հրաժարվել են կատարել ստանձնած պարտականությունները։ Այսօր հրավիրած ասուլիսում ավագանու 2 անդամները տեղեկացրին, որ հիմնական տարաձայնությունը գործելաոճի մեջ է։ Հայկ Պետրոսյանը, անդրադառնալով կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գործելաոճին, նշում է. «Քաղաքապետարանի գործունեությունը չպետք է դարձնել թատրոն։ Եթե ակտիվորեն աշխատանքի իմիտացիա ես անում, բայց արդյունք չկա, դա խոչընդոտում է ժողովրդավարությանն ու առողջ քաղաքական գործունեությանը»։ Իսկ տիկին Փոստանջյանի խոստացած դժոխն արդյո՞ք իր արդյունքը կտա. ըստ Հայ Պետրոսյանի. «Եթե մենք ասում ենք դժոխք, ենթադրվում է, որ մեկը պետք է պատժվի, խնդիր պետք է լուծվի»։ «Վայր դնել մանդատները այն մեղադրանքների հիմքով, որ նրանք են ներկայացրել՝ չսպասեք»,- ասում է  Մնացական Պարակշիևը. «Սկանդալային ոճ որդեգրելը միայն բացասական հետևանքների է բերում, դա խոսում է քաղաքական մշակույթի բացակայության մասին»։ Ի դեպ, բանախոսները մի անտրամաբանական քայլ են մատնանշում կուսակցության ղեկավար կազմի կողմից. «Մեզ ասում են՝ մանդատը վայր դրեք, բայց դարձեք կուսակցության անդամ»։