Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ծանրորդները ձախողեցին աշխարհի առաջնության մեկնարկը

Սպորտ
sport-shtanga-20.06.

Հայաստանի ծանրորդներն անհաջող մեկնարկեցին Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այսօր պայքարի մեջ մտան մեր 85 կգ քաշային երկու ծանրորդները: Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 340 կգ արդյունքով (155+185) զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190) առաջնությունն ավարտեց 7-րդ հորիզոնականում: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց քաթարցի Իբրահիմ Ֆարես Էլբախը, որը ցույց տվեց 353 կգ արդյունք: