Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմի նախապատրաստությո՞ւն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
y0L02n4DftI

Բանակցային գործընթացը հնարավոր չէ շարունակել լարված իրավիճակում. համոզված է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով՝ հնարավոր չէ սեղանին նստել եւ բանակցել, երբ երեխաներ են զոհվում, արյուն է թափվում, մարդիկ վախենում են դուրս գալ  դաշտ,  նույնիսկ խաղաղ բնակչության մեջ են   լինում կորուստներ:   Իսկ պատերազմ  հասկացությունը, ըստ Հովհաննես Իգիթյանի,  շատ քիչ պետք է օգտագործենք:  «Պատերազմ նշանակում է երկու երկրների ռազմական միավորների միջեւ բախումներ:  Ադրբեջանի իրականացրածը  բնորոշ է ագրեսորին: Տեռորիստին բնորոշ գործողություններ են, այլ ոչ թե պատերազմին: Երկու կամ երեք կողմերի ռազմական գործողությունների բախում ուղղակի ձեւով այստեղ չի երեւում»,- ավելացնում է Հովհաննես Իգիթյանը:  Ըստ նրա՝ Ադրբեջանն արդեն դուրս է եկել միայնակ գործողություններ կատարելու քաղաքականությունից եւ  ակտիվ համագործակցում է Թուրքիայի հետ: Իսկ մյուս երկրները, որոնք  վաճառում են բարդ զենքեր նրան,  իրենց մասնագետների աջակցությամբ նպաստում, որ այդ զենքերը ճիշտ կիրառվեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններին,  ըստ Հովհաննես Իգիթյանի, դրանք պատերազմի նախապատրաստություն են:  Ավելին՝ տեսանյութով