Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատգմավորները օրհներգը լսելիս ոտքի չեն կանգնում» (տեսանյութ)

Հասարակություն
ha-1

«Քեզ համար, Հայաստան» երգը շատ լավ երգ է,  բայց չի համապատասխանում օրհներգի. «Դա պետք է   աղոթք լինի: Կարեւոր բան է, որ հասկանանք, որ մենք ձգտելու ենք դեպի լավը, լուսավորը, այլ ոչ թե կարեկցանք առաջացնի: Գովերգենք մեր երկիրը, մեզ  լավ օրհներգ է պետք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երաժիշտ Արտավազդ Բայաթյանը: Նրա խոսքերով՝  օրհներգն այնպիսին պետք է լինի, որ լսելուն պես բոլորը ոտքի կանգնեն եւ  արտասանեն աղոթքի նման:       «ԱԺ-ում նույնիսկ պատգմավորները օրհներգը լսելիս ոտքի չեն կանգնում:  Պաշտոնյաները չեն էլ երգում, միշտ բերանները փակ է, բառերը նույնիսկ  չգիտեն: Մեզ համա՞ր է օրհներգը»,- հարց է տալիս Արտավազդ Բայաթյանը:  Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել էր, թե ցանկանում է, որ «Քեզ համար, Հայաստան» երգը դառնա ՀՀ օրհներգը:  Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ  համոզված է՝ Շառլ Ազնավուրի մտահոգությունը կապված է նրա հետ, որ  ներկայիս հիմնի վերաբերյալ իր կարծիքը բացասական է: «Հիմնը համախմբող, ոգեշնչող իմաստ պետք է ունենա: Մեր հիմնը արժանի չէ մեր ժողովրդին, դա փաստ է, մեր օգտագործվող հիմնը  շատ թույլ է: Շառլի կարծիքը ստիպում է մտածել  նոր օրհներգ ունենալու համար»,- ասաց նկարիչը: Հաղթանակ Շահումյանի խոսքերով՝  մեր պաշտոնյաները համարձակություն չունեն հիմնը փոխելու,  մինչդեռ եւ օրհներգը եւ պետական զինանշանները պետք է  փոխվեն եւ արժանի լինեն ժողովրդին.  «Անհեթեթություն է, որ Շառլի երգը հիմն դառնա»: Բանախոսները կողմնակից են, որ  « Հայաստան,  երկիր դրախտավայր» երգը դառնա  օրհներգ: