Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանի գրասենյակը հերքում է թուրքական ԶԼՄ-ների լուրերը

Քաղաքականություն
nkar-karapetyan-samvel

Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝ Բոդրումի նավահանգստում»: Թուրքական ԶԼՄ-ների այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ