Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայի հարցում ՌԴ և ԱՄՆ ճանապարհները բաժանվում են

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1494956436

ՌԴ պաշտպանության նախարարությունը սույն թվականի հունիսի 19-ից դադարեցնում է ԱՄՆ-ի՝  Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման շուրջ հուշագրի շրջանակներում կնքված փոխհարաբերությունները,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:  Իսլամական պետության դեմ պայքարող  ավիացիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, խոցել է սիրիական ՍՈՒ-22 ռազմական ինքնաթիռը Ռաքքայի շրջանում, այն բանից հետո, երբ իբր թե հրթիռներ է նետել   Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ: Դամասկոսը հայտնել է, որ սիրիական ռազմաօդային ուժերը կատարում էին իսլամական պետության դեմ գործողություններ: Իր հերթին ամերիկյան զինուժը հաստատում է, որ սիրիական ռազմական ինքնաթիռը  ռուբեր է նետել ապստամբների ուղղութամբ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն և որից հետո ամերիկայի ռազմաօդային ուժերի կողմից խփվել է։