A
A
Բրյուսելում սկսվել են Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու բանակցությունները
ԵՄ-ից դուրս գալու համար պատասխանատու բրիտանացի նախարար Դեվիդ Դեվիսը և ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեն Բրյուսելում սկսել են "բրեկսիտի" շուրջ բանակցությունները,- հայտնում է BBC-ի ռուսաստանյան կայքէջը:
Բիբիսիի թղթակից Կատի Ադլերի խոսքերով բանակցությունների առաջին օրը հիմնական շեշտադրումները կկատարվեն ընդհանուր կազմակերպչական հարցերի վրա, ինչպես օրինակ՝ որքան հաճախ կողմերը կհանդիպեն, ինչ օրակարգով և այլն: "Մենք սկսում ենք այս բանակցությունները դրական և կառուցողական տրամադրվածությամբ, որպեսզի ապագայում հասնենք ամուր և հատուկ հարաբերությունների ստեղծմանը մեր և մեր եվրոպացի ընկերների միջև", - հայտարարել է Դեվիսը: