Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զախարովա․ ԼՂ կարգավորման հաստատված ձևաչափը ենթադրում է փոխզիջման որոնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zaxarova

 Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք ի չիք չե՞ն դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում արդեն 23 տարի շարունակվող բանակցային գործընթացում կատարված աշխատանքը, մասնավորապես՝ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող մշակված փաթեթը, պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե ստատուս քվոն պետք է փոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1990-ականների սկզբին ընդունած չորս բանաձևերին համապատասխան՝ հայտարարել է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ այդ հարցի լուծման շուրջ իրենց հայացքներն ունեն։ Այս իսկապես հին խնդրի լուծման հաստատված ձևաչափ գոյություն ունի, որը փոխզիջում է ենթադրում։ Փոխզիջում փնտրելը կողմերի դիրքորոշումների մերձեցումն է՝ անկախ նրանից, թե որքան հակասական դրանք կարող են լինել։ Անլուծելի թվացող հարցերի հանգուցալուծումը գտնելը դիվանագիտական աշխատանքի միջազգային պրակտիկա է։ Մենք համաձայն ենք ձեզ հետ այն հարցում, որ իրավիճակը լուծում ու առաջխաղացում է պահանջում։ Հենց այդ պատճառով հատկապես վերջին ժամանակներում շփումներն ավելի ինտենսիվ են դարձել։ Դրանք տեղի են ունենում տարբեր ձևաչափերում։ Ռուսաստանն իր հերթին անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի փոխզիջումը գտնվի։ Ցանկալի է, որ այն գտնվի և որքան շուտ, այնքան լավ, սակայն առանց վնասելու երկու երկրների ժողովուրդներին և իհարկե Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»,- նշել է Մարիա Զախարովան։