A
A
Աշխատավարձը 5-ամյա ծրագրով 25 տոկոս աճելու է. Էդ. Շարմազանով (տեսանյութ)
ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել է Կառավարության ծրագիրը, որն ըստ խոսնակի՝ իրատեսական է և հավակնոտ: «Նախատեսում ենք տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 5-ամյա ծրագրով 25 տոկոս աճ, 12 տոկոսով գործազրկության նվազում: Մեծ ուշադրություն է դարձվել հակակոռուպցիոն պայքարին, ՀՀ անվտանգության խնդիրներին՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով եւ խորացնելով ազգ- բանակ գաղափարածոսությունը»,- ասաց Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով, Կառավարության ծրագիրն արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողովին: Շարմազանովը նշեց, որ ծրագիրը ներկայացնելիս Կառավարության ղեկավարը հաշվետվություն նույնպես կներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ: