Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի մեծ է ծիրանի իտալական սորտերի բերքատվությունը

Տնտեսություն
ciran

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ եղել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Այցելության սկզբում նախարարը շրջել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2013 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, որտեղ  պահպանվում են ծիրանենու 87 գենետիկ սորտ, որոնցից 82-ը հայկական ծիրանենու սորտեր են: Կենտրոնի մասնագետները նշել են, որ այս տարի մեծ է եղել  ծիրանի իտալական սորտերի բերքատվությունը: apricot Իգնատի Առաքելյանը եղել է նաև անցյալ տարի կենտրոնում հիմնված խաղողի կոլեկցիոն այգում, որտեղ մշակվում են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր: Նախարարին տեղեկացվել է, որ այգում նախատեսվում է հավաքագրել հայկական խաղողի մոտ 360 սորտ, և հավաքագրելու գործընթացը շարունակվում է: Նշվել է, որ այգում նախատեսվում է հիմնել ֆիլոքսերադիմացկուն սորտերի տնկարանային տնտեսություն:  Կենտրոնը նաև 23 հա-ի վրա իրականացնում է ցորենի էլիտայի արտադրություն, իսկ 5.5 հա-ի վրա՝ գարու սուպեր էլիտայի:   Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մերձավան համայնք, որտեղ  մասնակցել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ագրոինտեքս» ընկերության հետ համատեղ հիմնվող   տնկարանի բացման արարողությանը: Նախարարին զեկուցվել է, որ նորաբացտնկարանում աճեցվելու են ծիրանենու, տանձենու, խնձորենու, կեռասենու, ընկուզենու տնկիներ:Նախատեսվում է հիմնել նաև  ցուցադրական այգիներ: «Մենք նախատեսում ենք հաջորդ   տարի  տնկարանային  տնտեսություն  ունենալ:Տնկարանային տնտեսության  հիմնումը նաև թույլ կտա նվազեցնել տնկիների արժեքը, ինչըինտենսիվ այգիների հիմնման ինքնարժեքի մեջ ամենամեծ մասնաբաժինն է կազմում: Ինտենսիվայգիների ստեղծումը  ենթադրում է նաև նոր կաթիլային համակարգի և հակակարկտայինցանցերի ներդրում, որն աստիճանաբար կխթանի արդյունաբերական գյուղատնտեսությանզարգացմանը  մեր երկրում»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ նախարարությունը մշակել է  հակակարկտային ցանցերիերկարաժամկետ վարկերի սուբսիդավորման ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր գյուղացիական տնտեսությունները: Նախարարը հույս է հայտնել, որ կգտնվեն ներդրողներ, ովքեր  կկառուցեն գործարաններ և տեղում կարտադրեն հակակարկտային  ցանցեր, ինչն ավելի մատչելի կդարձնի ցանցերիձեռքբերումը:   «Ագրոինտեքս» ընկերության սեփականատեր Դավիթ Չիտչյանն իր հերթին նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նախատեսվում է իրականացնել  ինտենսիվայգիների կառուցման համար տնկիների աճեցման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է թզուկային ևկիսաթզուկային տնկիների աճեցում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել տնկիների արժեքները ևդրանք մատչելի դարձնել գյուղացիների համար:  Ընկերությունը նախատեսվում է իրականացնել նաև  «Կառուցիր ինքդ քո այգին» նախագիծը. այնտեղ լինելու են  տիպային նախագծերով ցուցադրական այգիներ, որտեղ ցանկացողները կարող են այցելել և տեղում ծանոթանալ պայմաններին, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և ընկերությանմասնագետների օգնությամբ  ինքնուրույն կառուցել իրենց այգիները: Աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եղել է «ԱՐՄ ՊԼԱՍՏ» ՓԲԸ-ում, շրջել ընկերությունում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին