Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի նախագահը ծանոթացել է Արցախի շուրջ իրավիճակին. Վիսկոնտի

Քաղաքականություն
viskonti

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱՀ նախագահի նստավայրում ասել է Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: «Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոն ծանոթացել է իրավիճակին: Ինձ համար հաճելի է լինել Արցախում և տեղում ծանոթանալ իրադրությանը: Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն»,- մասնավորապես ասել է Ստեֆան Վիսկոնտին: