Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քուրդիստանը կարող է կլանել Թուրքիայի քրդական հատվածները» (տեսանյութ)

Քաղաքականություն
turqaget-nkar

Թուրքիան նպաստում է Արաբական երկրների, Իրանի ու Իսրայելի միջև լարվածության աճին։ Էրդողանի իշխանության նպատակը սահմանակից պետություններում զորքեր տեղակայելն ու ներկայացվածություն ունենալն է։ Դա չի կասեցնի Մերձավոր Արևելքում նոր պետության՝ Քուրդիստանի ի հայտ գալու պրոցեսը։ Քուրդիստանի անկախացման հարցով հանրաքվեն նշանակված է սեպտեմբերին։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ Քուրդիստանը կկլանի նաև Թուրքիայի քրդական հատվածները։  «Այդ հնարավորությունները կան, թե դրանք երբ կիրականանան, ինչ ձևով կիրականան, դա դեռ շատ վաղ է կանխատեսել։ Հիմքերը շատ պարզ են, որ դա մի ժողովուրդ է վերջիվերջո, և որ կան քրդական կազմակերպություններ, որ գործում են և Թուրքիայում  և Սիրիայի քրդաբնակ շրջաններում»,- ասում է թուրքագետը։