Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Վրաստանի Մեծ մրցանակի համար

Սպորտ
sport-borba

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն այսօր մեկնել են Թբիլիսի, որտեղ հունիսի 10-11-ը տեղի կունենա Վրաստանի Մեծ մրցանակը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմում ընդգրկել է 18 ըմբիշ: Նրանք են. Գարիկ Բարսեղյան, Միհրան Ջաբուրյան, Նարեկ Հովհաննիսյան, Մխիթար Գրիգորյան (բոլորն էլ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթեւոսյան (61 կգ), Նարեկ Սիրունյան, Վալոդյա Ֆրանգուլյան, Հակոբ Ավետիսյան, Արթուր Բաղդասարյան (65 կգ), Վալտեր Մարգարյան, Խաչատուր Պապիկյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան, Վարուժան Կոջոյան (74 կգ), Վահե Թամրազյան, Մարզպետ Գալստյան (86 կգ), Գեորգի Կետոեւ, Շամիր Աթյան (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ): Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը այդ մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է 21 ըմբիշ՝ Գեւորգ Ղարիբյան, Վազգեն Խաչատրյան, Տարոն Դումոյան (59 կգ), Կարեն Ասլանյան , Գոռ Սիրեկանյան, Ասլան Պողոսյան (66 կգ), Տիգրան Թորոսյան, Հայկ Արշակյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Սարգիս Քոչարյան, Մաքսիմ Մանուկյան, Էդուարդ Սարգսյան, Ռաֆիկ Մանուկյան, Ռուբեն Ղարիբյան (80 կգ), Արթուր Շահինյան, Արգիշտի Աբգարյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան, Վաղարշակ Մինասյան, Կարեն Աբգարյան (98 կգ), Վաչիկ Եղիազարյան, Էդգար Խաչատրյան (130 կգ): Այս տարի Վրաստանի մեծ մրցանակի համար կպայքարեն 15 երկրների ըմբիշներ: Մրցաշարի հաղթողները կստանան 1000-ական դոլար, 2-րդ տեղերը՝ 800-ական, 3-րդը՝ 500-ական: