Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանն այսօր չզգաց խոստացված դժոխքի շունչը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Taron

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ մեղադրում, ոչ էլ ընդունում է «Երկիր Ծիրանի» կուսակցության  պահվածքը: Այն, որ խմբակցության անդամներն այսօր չեն գտել իրենց աշխատասենյակը, հենց իրենց մեղքն է համարում. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը  վերջին 10 օրվա մեջ անընդհատ հրավիրել է բոլորին, ասել ենք՝ եկեք կազմակերպչական խնդիրներ կան, լուծենք: Թող բարի լինեին, գային , մենք պատրաստ էինք օգնելու, աջակցելու ու խորհուրդներ տալու:  Ինքը պետք է հարգեր ավագանու ինստիտուտը եւ ներկա լիներ, ես պատրաստ եմ բոլորի հետ խոսելու ու հանդիպելու»: Զգո՞ւմ է արդյոք քաղաքապետը Զարուհի Փոստանջյանի խոստացված դժոխքի շունչը. «Ես տիկին Փոստանջյանին չտեսա, որ զգամ»: «Ա1+»-ի հարցին, թե ինչու Գայանե Սողոմոնյանը ազատվեց աշխատանքից, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Իրեն հարցրեք, իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից,  բացատրել է, որ ինստիտուտում դաս է տալիս, ժամանակ չունի»: Քաղաքապետը նաեւ անդրադարձավ Ֆիրդուսի շուկայի աշխատակիցների մասին հարցին: Մանրամասնները ՝ տեսանյութում