Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուրսիայում գողացել են հանրահայտ Մանոլոյի թմբուկը

Սպորտ
sport-manolo

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի ամենահայտնի երկրպագուն՝ Մանոլոն, բավական լուրջ ապրումների մեջ է հայտնվել իր սիրած թիմի խաղից առաջ: Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, Մուրսիա քաղաքում կայացած Իսպանիա – Կոլումբիա խաղից մի քանի ժամ առաջ անհայտ անձիք վնասել են նրան պատկանող ավտոմեքենան, բացի այդ գողացել հանրահայտ թմբուկը: Մանոլոն անմիջապես դիմել է մոտակա ոստիկաններին, եւ ի հուրախություն նրա, մեկուկես ժամ անց գողոնը հայտնաբերվել է: Ի դեպ, ոստիկանները համացանցով շնորհակալություն են հայտնել տեղի բնակիչներին, որոնք նրանց հետ միասին մասնակցել են թմբուկի հայտնաբերման աշխատանքներին, եւ դա շատ արագ արդյունք է տվել: Նշենք, որ Մանոլոն Իսպանիայի հավաքականին երկրպագում է 1982 թվականից, երբ Իսպանիան առաջին անգամ ընդունեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Դրանից հետո նա ներկա է եղել աշխարհի բոլոր առաջնություններին եւ իր թմբուկի հարվածներով միշտ առաջ է մղել Իսպանիայի հավաքականին: