Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետը մեծահոգաբար եկավ ընդհանուր համաձայնության» (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karap-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին` ընդմիջումից հետո, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ վարչապետը մեծահոգաբար եկավ ընդհանուր համաձայնության` Կոռուպցիայի կանխարգելման մասին հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի քննարկման համար կհատկացվի 4 ժամ, Հանրային ծառայության կարգավորման մարմնի ստեղծման նախագծի քննարկման համար` 60 րոպե, Մասնավորեցման նախագծի քննարկման համար` 3,5 ժամ, Համայնքների խոշորացման նախագծի քննարկման համար` 3,5 ժամ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ելք դաշինքն այս տարբերակին կողմ է։ Կառավարության առսջարկը ընդունվեց միաձայն` 82 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ։