Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբխազական ճանապարհի բացումը կխթանի Հայաստանի տնտեսությունը (տեսանյութ)

Տնտեսություն
maxayin

Եթե Հայաստանն ու Ռուսաստանն իրար կապվեն ոչ թե Լարսով, այլ աբխազական ճանապարհային միջանցքով, Հայաստանն էականորեն կշահի։ Հայաստանի կառավարությունն այդ հարցով բանակցում է Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների հետ։ Աբխազական ճանապարհի գործելու պարագայում առաջին բանը, որ պետք է սպասել, արտահանվող և ներկրվող ապրանքների ծավալի մեծացումն է։ «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի կարծիքով դա էականորեն կխթանի Հայաստանի տնտեսությունը.  «Բեռնափոխադրման գների նվազեցում միանշանակ կլինի, բեռնափոխադրումների ժամկետների կրճատում միանշանակ կլինի, փոխադրումների հետ կապված սեզոնայնությունն ընդհանրապես կվերանա»,- ասում է նա։