Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ՝ բանակցությունների

Պաշտոնական
MlBoi9x7tGGxwxKFCYri7OjRzR

Հունիսի 6-ից 7-ը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ։

Նախարար Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կանցկացվեն հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչպես նաև հայ-իտալական գործարար համաժողով։

Հռոմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Իտալիայի խորհրդարանականների հետ և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ հանդես կգա Միջազգային  հարաբերությունների իտալական ընկերակցությունում։