A
A
Քաթարի քաղաքացիները մեր երկիր կգան առանց վիզայի
Քաթարի Հանրապետության քաղաքացիները Հայաստան մուտք կգործեն առանց վիզայի։ Նախագիծն այսօր ընդունվեց կառավարություն նիստի ժամանակ: Առանց մուտքի վիզայի ռեժիմը կսահմանվի հունիսի 10-ից: Հարցի ընդումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, արդյո՞ք կառավարությունը ունի ցանկ, թե որ երկրների հետ է արտոնյալ վիզաների ռեժիմի սահմանումը ցանկալի՝ զբոսաշրջության խթանման համար: «Այս պահին քննարկում ենք մի շարք երկրների քաղաքացիների համար դեպի Հայաստան մուտքի վիզայի ազատականացման հարցը: Երբ ամբողջական ցանկը պատրաստ լինի կզեկուցենք»,- պատասխանեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: