Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավիշայ Քոենը չգիտի, թե ինչ ծրագիր է ներկայացնելու վաղվա համերգին (տեսանյութ)

Մշակույթ
jazz-nkar

Իսրայելցի հանրաճանաչ ջազ կոնտրաբասահար Ավիշայ Քոենը մայիսի 31-ին Երևանում համերգ է տալու։ Ջազի սիրահարները նրա տրիոյի երաժշտությունը կունկնդրեն Արամ Խաչատրյան համերգասրահում։  «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում», նրա մասին ասում են քննադատները։ Ավիշայ Քոենն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է երաժշտական սպասվելիք երեկոյի մասին։  «Հանդիսատեսին կներկայացնեմ իմ բոլոր սիրված ստեղծագործությունները, բայց ամենակարևորն այն է, որ լիքը իմպրովիզներ են լինելու, և անգամ ես չգիտեմ, թե ինչ եմ ներկայացնելու։ Ես այնքան տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում և ոգեշնչվում, որ հենց դրանից գալիս է երաժշտության մեջ փոփոխություններ անելու ձգտումը»։ Ավիշայ Քոհենը ծնվել է Երուսաղեմում՝ 1970 թվականին։ Երաժշտությամբ զբաղվել է վաղ տարիքից, սկսել է դաշնամուրից։ Նրա համար ճակատագրական էր 1992 թվականին ծնողների հետ Նյու Յորք տեղափոխությունը։ Այստեղ բանվոր է աշխատել շինարարության վրա, բայց երաժշտական տաղանդը դուրս չի մնում երաժշտասերների ուշադրությունից։ Կամաց-կամաց հայտնիություն է ձեռք բերում։ Համագործակցել է նաև դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորեայի հետ։