Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզում այսօր կհանդիպեն Պուտինն ու Մակրոնը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pm

Այսօր Փարիզում կկայանա Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն իր պաշտոնավարման հենց սկզբից հայտարարել էր, որ հարգանքով է վերաբերվում Պուտինին, և հենց նրա հրավերով էլ կայանալու է հանդիպումը։ Այս օրերին Ֆրանսիայի մայրաքաղաքում կբացվի Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին նվիրված ցուցահանդես, և Պուտինը կմասնակցի բացմանը։ Էրմիտաժից Փարիզ են տարվել բացառիկ ցուցանմուշներ, որոնք կցուցադրվեն մինչև սեպտեմբեր։  «Ես հստակ երկխոսության եմ տրամադրված իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ», - ասել է Մակրոնը։  Պուտինի հետ հանդիպմանը նա մտադիր է քննարկել հրատապ միջազգային հարցեր: