A
A
Հունիսի 13-ից ուղիղ չվերթներ դեպի Պրահա՝ «Արմենիա»-ի հետ
«Արմենիա» ավիաընկերությունը այսօր ստացել է թույլտվություն՝ իրականացնելու կանոնավոր ուղիղ չվերթներ՝ Երևան-Պրահա-Երևան ուղղությամբ: Չվերթները կիրականացվեն hունիսի 13-ից՝ շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթի տևողությունը 3 ժամ 45 րոպե է : Այդ մասին տեղեկացրել է ընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը։ Տոմսերի գների մասին կհայտարարվի ավելի ուշ։