Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը չէ, որ պիտի հանի կամ դնի. ԲՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
peNUjnEDUAc

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն իրեն արմատական ընդդիմադիր չի պատկերացնում. «Եթե վաղը նույն իշխանությունը բերի, որ ուրեմն աշխատավարձի նվազագույն շեմը հասցնում են 100 հազար, մենք մեր ծրագրով 80 հազար էինք ասում, ի՞նչ ենք անելու, մենք դե՞մ ենք քվեարկելու»: Նրան զարմացնում է այն հարցը, թե ինքը ու՞մ է լինելու ընդդիմություն: Իհարկե՝ իշխանությանը: Սակայն կա տեսակետ, որ դաշինքը վերահսկելի ընդդիմություն է: Պարոն Գրիգորյանը չի խորշի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել. «Եթե դա հիմնավոր է, եթե դա ինքնանպատակ չի...»: Հայտնի է նաեւ, որ նախորդ խորհրդարանում ԲՀԿ խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ հեռացան, հենց որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին դուրս հրավիրեց քաղաքականությունից: ԲՀԿ անդամ Վարդեւան Գրիգորյանը կուսակցությունից այդ օրերին հեռացողների մեջ էր. «Սերժ Սարգսյանը չէ, որ պիտի հանի: Կամ դնի: Եթե նույն պատգամավորը չունենա էդ ցանկությունը, ոչ ոք նրան չի հանի»: Ըստ պարոն Գրիգորյանի, այսօր դաշինքը նման իրավիճակի առաջ կանգնած չէ, Գագիկ Ծառուկյանը կրկին առաջնորդ է եւ կրկին քաղաքականության մեջ. «Ի դեմս Ծառուկյանի, կարծում եմ, որ էն քաղաքական գործիչը որպես խմբակցության լիդեր, կարծում եմ ինքը կկարողանա էնպես կազմակերպել էդ ամեն ինչը, որ նման խնդիրների առաջ չկանգնի խմբակցությունը»: Պատգամավորը դժվարանում է ասել, որ որպես ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իշխանության առաջին դեմքի հետ: Ինքը չի պատկերացնում, թե խնդիրը որտեղ կարող է լինել. «Որպես մրցակից, իհարկե, Հանրապետականը միշտ տեսել է Բարգավաճին»: Պատգամավորն, ի դեպ, չի կարծում, թե այսպիսի մրցակցությունը խնդիր է Հանրապետականի համար: