Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երդվելը տղամարդուն հարիր չէ. Ալիկ Սարգսյանն՝ ընտրակաշառքի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Rdw_IrT-8gE

 Տարոն Մարգարյանի շտաբում Ավագանու ընտրությունների օրը «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ ոստիկանների կատարած բռնության միջադեպը ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Այդ երեւույթի մեջ ես ավելի շատ սադրանք եմ տեսնում»։ Ապա նա ավելացրեց, որ Զարուհի Փոստանջյանի արածը նույնն էր, ինչ մեկը մտնի ու խուզարկություն կատարի ձեր բնակարանում։ Ոստիկանների գործողություններն իրավաչա՞փ էին. «Չեմ ուզում դրա գնահատականը տալ, բայց, այնուամենայնիվ, հասավ այդ աստիճանի, որովհետեւ եթե մի երեւույթ արդեն ինքնին իր մեջ սադրանք է պարունակում, դա հղի է ամեն տեսակի տեսարաններով, որը հետագայում կարելի է տարբեր… »։ Կարո՞ղ եք Սահմանադրության վրա երդվել, որ ընտրակաշառք չի բաժանվել. «Ա1+»-ի հարցին ի պատասխան Ալիկ Սարգսյանն ասաց, որ ինքը միայն իր համար կարող է երդվել, սակայն այս դեպքում դա տղամարդուն հարիր չէ։ Ավելին՝ տեսանյութով