Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժի մեջ մտան Սահմանադրության մի շարք դրույթներ. ԻՔՄ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sd

2015 դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ընդունված նախագիծը, ինչպես հայտնի է մաս-մաս է ուժի մեջ մտնում։ Փոփոխությունների մի մասը պետք է ուժի մեջ մտեր 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը, այն է՝ այսօր: Մասնավորապես, այսօրվանից ուժի մեջ է մտնում Սահմանադրության 90-107-րդ, 109-112-րդ հոդվածները, 113 հոդվածի 1-ին մասը, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածները: Քաղաքացիների համար առավել հասկանալի լինելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել և ներկայացնում է «գունավոր» սահմանադրություն, որում արտացոլվում են դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները՝ ըստ տեքստի գույների: Նկատենք նաև, որ անցումային դրույթներով սահմանվում են մի շարք պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետներ, որոնք մենք ևս հաշվարկել ենք և ներկայացնում ենք առանձին նյութով: «Իրազեկ քաղաքացիների միավորում»