Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն առաջարկեց Արա Բաբլոյանի թեկնածությունն ԱԺ նախագահի պաշտոնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
timthumb.php_

Գործադիր մարմնի նիստից հետո , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանn առաջարկել է Արա Բաբլոյանի թեկնածությունը, որը և ընդունվել է իրենց կողմից։ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներն են Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարն է Գագիկ Մելիքյանը։ Շարմազանովը տեղեկացրեց, որ վաղը ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի, ԱԺ փոփոխություններ կանոնակարգում, համաձայն որի ԱԺ մշտական 12 հանձնաժողովները կառաջարկվի կրճատել մինչև 9-ը, որտեղ ըստ Դոնթի բանաձևի՝ ՀՀԿ-ն կունենա 6-ը առաջարկելու իրավունք, իսկ 6 հանձնաժողովի նախագահների թեկնածուները հետևյալն են. Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան Ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան Առողջապահություն և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան Շարմազանովը հիշեցրեց, որ վաղը օրենքով և սահմանված կարգով կառավարությունը հրաժարական կտա, բայց այսօր արդեն որոշվել է, որ կառավարության լուծարումից հետո նոր կաբինետը էլի կգլխավորի Կարեն Կարապետյանը։ Նախարարների հարցը չի քննարկվել։