Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքերը հարձակվել են Էրդողանի դեմ ակցիա իրականացնողների վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
FotorCrffeated

Թուրքերը հանկարծ հարձակվել են Էրդողանի դեմ կոչերով հանդես եկող հայերի ու քրդերի վրա Ինչպես նշել էինք այսօր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցի առիթով բողոքի ակցիա են անում հայկական, քրդական եւ հունական համայնքների ներկայացուցիչները։ Ինչպես երեւում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Facebook-յան էջում հեռարձակման տեսագրությունից՝ մի քանի ցուցարարներ ստացել են լուրջ վնասվածքներ ։ Հայ դատի հանձնախմբից հայտնել են, որ Սպիտակ տան մոտ ակցիան անցնում էր խաղաղ, Էրդողանի կողմնակիցները հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների վրա։