ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի մարտական պատրաստության և դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին: Աշխատանքային խումբը կմասնակցի նաև մայիսի 17-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և մայիսի 18-ից 20-ը` Մոսկվայում և Տյումենում անցկացվելիք միջոցառումների վայրերի տեղազննությանը: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Որոնում-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցություններին ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մայիսի 15-16-ը Դոնի Ռոստովում մասնակցում են ընթացիկ տարում ՌԴ-ում և ՀՀ-ում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: