Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Լրագրողներ կան, որոնք հրճվում են պատասխանողի իդիոտիկ պատասխաններից». Լ. Բարսեղյան

Կարևոր լուրեր Հասարակություն
levon-barseghyan

«Սովորական բաներ են այս ռեժիմի պարագայում, եթե այդ դրսեւորումները չլինեն պաշտոնյաների կամ նրանց մանկլավիկների կողմից, շատ կզարմանայի, որովհետեւ Հայաստանում իշխանությունը չի փոխվել՝ ո՛չ որակով, ոչ մարդկանցով, սա ռեժիմի դիմանկարի շտրիխներից են»,- նման կարծիք հայտնեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով լրագրողներին ուղղված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «չքվեք» պահանջին եւ Հաղթանակի զբոսայգում վարչապետի թիկնազորի՝ լրագրողներին հրելուն: «Պատահում են դեպքեր, երբ լրագրողները Գալուստ Սահակյանին կամ Շմայսին ուզում են հարցեր տալ, ապշելու բան է՝ Գալուստ Սահակյանին ինչպես կարելի է ինչ-որ հարց տալ, ոստիկանապետին, բնականաբար պետք է հարցեր տալ…երբեմն լինում են դեպքեր, որ անիմաստ բան է հարց տալը, գուցե մասխարայի համար են անում, մի զվարճալի ռեպլիկ պոկեն, ռեյտինգ է, ինտերնետային քլիք է, նկատել եմ, որ նման լրագրողներ կան, որոնք հրճվում են ե՛ւ իրենց հարցից, ե՛ւ պատասխանողի իդեոտիկ պատասխաններից»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով