Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց պետք է վերցնի այդ գումարները. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
BMe6uIVCW2o

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի երեկվա առաջարկին, որ 15 հազար դրամ կտրվի բոլոր նրանց, ովքեր ավագանու ընտրություններում Հանրապետականից ընտրակաշառք չեն վերցնի, հակադարձում է մեկ նախադասությամբ. «Հանրապետականն ընտրակաշառք չի բաժանել»: Միաժամանակ, պարոն Շարմազանովին հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց պետք է վերցնի այդ գումարները, որպեսզի բաժանի չկաշառվող ընտրողներին. «Բայց մեր ժողովուրդը 15 հազար դրամ կաշառք վերցնու՞մ ա: Ինչու՞ ա մեր ժողովրդին գտնում, որ պոտենցիալ կոռուպցիոներ ա: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը կաշառք չի վերցնում, որովհետեւ կաշառք տվող էլ չկա»: