Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կռվողը կռվում է, կարիերիստը՝ պաշտոն ստանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
qurdyan

Եռաբլուր պանթեոնում  փոխգնդապետ Գագիկ  Քուրդյանն առաջինը Գուրգեն Դարիբալթայանի շիրմին է այցելել։ Ասում է՝ դեռ խորհրդային բանակից էր ճանաչում Դարիբալթայանին, հիշողություններ՝ որքան ասես ունի։ «Երեւանի շտաբում քարտեզ էին գծում, որ պետք է մտնեն Ղարաբաղը  վերցնեն , ինձ մոտ չէր թողնում, ասում էր՝ դու գնա քո գործով զբաղվի, զինամթերք հայթայթի»: Ռուսական  Կոբրա կամ Կ -43 հատուկ նշանակության ջոկատի նախկին սպան, թե որտեղից եւ ինչպես  զինամթերք պիտի հայթայթեր ու մատակարարեր հայկական ջոկատներին՝ Դարիբալթայանին քիչ էր հետաքրքրում: Սակայն կարևորագույն այս գործի համար էր, որ գեներալ-գնդապետը Քուրդյանին թույլ չէր տալիս մարտերին մասնակցել: 1992թ-ին Սպարտակ Մաթեւոսյանը պատմության ուսուցիչ էր աշխատում, երբ ադրբեջանցիների՝ Շահումյանը գրավելուց հետո, Վազգեն Սարգսյանը հանդես եկավ 500 հոգանոց մահապարտների գումարտակ հավաքելու կոչով: Սպարտակ Մաթևոսյանն առաջիններից արձագանքեց:  Սկզբում՝ Չլդրանի պաշտպանությունն էր, հետո՝ Դրմբոնը: «Մեզ լավ զինել էին, այն ժամանակվա բոլոր հնարավոր զենքերը՝ ԴՇԿ, գնդացիրներ, ավտոմատ, արդեն ամեն ինչ տվել էին։ Մեզ տեղափոխեցին Վանք գյուղ՝ Գանձասարի վանքը պաշտպանելու: Որովհետեւ Գանձասար ոչ մի թուրք պիտի չմտներ: Այդ ժամանակ Գանձասարը Տեր Հովհաննեսն էր պաշտպանում իր ընտանիքով»։ Սա առաջին ամենակարեւոր ու բարդ գործողությունն էր, որի ընթացքում ընկավ գնդացրորդ Վարդան Հովհաննիսյանը: Վարդանին Սպարտակ Մաթեւոսյանն առանձնահատուկ ափսոսանքով է հիշում, նա Ջավախքից էր, Երեւան էր եկել սովորելու, բայց մեկնել էր ճակատ: Մահապարտներն իրավունք չունեին գերի ընկնելու։ Դասակի հրամանատարը հիշում է՝ շատերն էին վերջին փամփուշտը կամ նռնակն իրենց համար պահում: Ասում է մարտի դաշտը վախկոտների համար չէ։ «Կռվողը կռվում է, կողքից պտտվողը պտտվում է, իսկ կարիերիստը պաշտոն է ստանում»։ spartak