A
A
Ֆրանսիան այսօր կընտրի իր նախագահին
Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահի պաշտոնը ստանձնելու համար պայքարում են երկու թեկնածուներ՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջակողմյան կուսակցությունից Մարին Լե Պենը: Հիշեցնենք, որ առաջին փուլում նախագահի պաշտոնը ստանձնելու համար պայքարի մեջ էին մտել տասը թեկնածուներ, որոնցից վերը նշված երկու թեկնածուներին միայն հաջողվեց շարունակել պայքարը: Առաջին փուլում Մակրոնը ստացել էր ընտրողների ձայների 23 տոկոսը, իսկ Լե Պենը՝ 22.5 տոկոսը: Սոցիոլոգիական հարցումներով հաղթելու է Մակրոնը․ նրանն են ձայների շուրջ 60 տոկոսը, իսկ Լե Պենին՝ ընդամենը 40 տոկոսը։