Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի առողջական վիճակը կտրուկ վատացել է  (տեսանյութ)

Քաղաքականություն
34c5bf27a7112cbec50efc1d236273c7

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի՝ կաշառքի գործով դատական նիստը։ Մոտ մեկ ժամ ուշացումով սկսվեց նիստը, այնուհետև դատարան բերվեց Իշխան Բարսեղյանը, որի ճնշումն այս պահին 170/100 է։ Նախկին դատավորը նշեց, որ շտապ օգնության բժիշկն իրեն հորդորել է տեղափոխվել հիվանդանոց, իսկ ինքն էլ ի վիճակի չէ մասնակցել նիստին։ Դատարանի դատավորը դահլիճ հրավիրեց նաև բժշկին, որը տեղեկացրեց՝ մինչ իրենց գալը Իշխան Բարսեղյանի ճնշումը 200/110 է եղել. նա չի կարող մասնակցել դատական պրոցեսին։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 11-ը։ Այս պահին պաշտպանները դեռ չգիտեն՝ դատավորին կտեղափոխե՞ն քաղաքացիական հիվանդանոց, թե ոչ։