A
A
Բողոքող «Ծառուկյան»-ականներից 8-ը մանդատ կստանա (տեսանյութ)
Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 10:00-ին։ Այս մասին հայտարարվեց ԿԸՀ այսօրվա նիստում։
ԿԸՀ֊ն մանդատներ տվեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, ում անունից ավելի վաղ մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացվել, բացառությամբ 4-5 հոգու։ Այսինքն՝ 12 դիմում ներկայացրածներից միայն 8 հոգի մանդատ կստանա։
Այսպիսով, ինքնաբացարկ ներկայացրած 12 թեկնածու այսօր առավոտյան ներկայացրել է դիմում, որ չի հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց և որ նախկինում ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը պիտի անվավեր ճանաչվի:
Բողոքողներից մանդատ են ստացել՝ Կարապետյան Վահան, Մանուկյան Խաչիկ, Զուրաբյան Արարատ, Ազիզյան Նապոլեոն, Բագրատյան Սերգեյ, Ծառուկյան Արտյոմ, Մանուկյան Արթուր, Ղարգյոզյան Հարություն: Նրանցից 4-ը՝ Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Մանուկ Սուքիասյանը, Հրանտ Դավթյանը մանդատ չեն ստանա։