Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում տեղադրվել է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին

Հասարակություն
tatul-krpeyan-1

Ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, տեղի է ունեցել հերոսի կիսանդրու բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար կազմը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, կուրսանտներ և Թաթուլ Կրպեյանի հարազատները։  Մինչ կիսանդրու բացումը` արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել զբոսայգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին, 2014թ.-ի նոյեմբերին խոցված ուղղաթիռի օդաչուների և ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին կանգնեցված հուշաքարերին։  Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացման պատիվը տրվել է հերոսի դուստր Ասպրամ Կրպեյանին և քանդակագործին՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։  «Այսօր, իրոք, շատ կարևոր օր է բոլորիս համար: Ասում են՝ այնքան կարևոր չէ, թե քանի օր կա մարդու կյանքում, որքան կարևոր է, թե ինչքան կյանք կա մարդու ապրած յուրաքանչյուր օրվա մեջ: Թաթուլ Կրպեյանի անցած ուղին, իր համոզմունքը, իր կյանքով լի յուրաքանչյուր օրը դրա վառ ապացույցն է: Շատ կարևոր է, որ մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր հերոսներին և վառ պահում նրանց հիշատակը: Բայց մենք չէ, որ արդարություն ենք մատուցում Թաթուլ Կրպեյանին: Ինքն է, որ թույլ է տալիս հերթական անգամ, իր օրինակով, մեր բոլոր սերունդներին ասել, որ Հայաստանի հողն անառիկ է, Հայաստան պետությունն ամուր, իսկ մեր ապագան` միշտ պայծառ»,-իր խոսքում ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:  tatul krpeyan (6) tatul krpeyan (5) tatul krpeyan (4) tatul krpeyan (3) tatul krpeyan (2) tatul krpeyan (1)