Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը հետևում է գերբեռնված տրանսպորտի աշխատանքին. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
zara2-1

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը վաղ առավոտից Երևանի կանգառներում հետևում է հանրային տրանսպորտի աշխատանքին։ Տրանսպորտն աշխատում է գերբեռնված, մարդիկ հազիվ են տեղավորվում գազելներում։ Սա մեր քաղաքի պատկերն  է, մեր քաղաքային իշխանությունների «արդյունավետ» աշխատանքի արդյունքը՝ ասում է կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։ .................... «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ Ավագանու թեկնածուներն այսօր առավոտյան ժամը 08:00-ին այցելեցին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի, Չարբախ թաղամասի կանգառներ եւ հարակից փողոցներ: Առավոտյան իրենց գործերով շտապող քաղաքացիները կանգառներում խմբված` սպասում էին հանրային տրանսպորտի, որը հիմնականում գալիս էր ուշացումով եւ ուղեւորներով ծանրաբեռնված: Հատկապես երթուղային տաքսիների տեխնիկական վիճակը հեռու էր բավարար լինելուց: Մարդկանց փոխադրումը կատարվում է սպասարկման նորմերի կոպիտ խախտումներով եւ ապահովված չէ անվտանգությունը: Էկոլոգիապես անվտանգ եւ մաքուր փոխադրամիջոցը` տրոլեյբուսները, կանգնած էին դատարկ եւ գրեթե առանց ուղեւորների, մինչդեռ երթուղային տաքսիները` թե առավոտյան ժամը 08:00-ին եւ  թե ժամեր անց` քարոզարշավի ավարտին,  երթևեկում էին գերծանրաբեռնված վիճակում: Զարուհի Փոստանջյանն ու Ավագանու թեկնածուները կանգառներում ու փողոցներում զրուցեցին մարդկանց հետ, ովքեր ընդգծեցին, որ գրեթե ամեն օր նույն պատկերն է: Շենգավիթ վարչական շրջանում եւ Չարբախ թաղամասում ու հարակից փողոցներում անմխիթար էր նաեւ սանիտարահիգիենիկ իրավիճակը: Լցված աղբամանների կողքին թափված աղբը եւ քարուքանդ փողոցներն ու բակերը հերթական ապացույցն էին քաղաքային իշխանությունների անտարբերության եւ ստվերային կոռուպցիոն դրսեւորումների:     «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն