Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը հային ու հույնին իր ազգակիցներից չի առանձնացնի (տեսանյութ)

Հասարակություն
CKD6xIs0VkY

2005թ –ին, երբ առաջին անգամ պոլսահայ  լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուն եկել է Հայաստան, մտքով չէր անցնում, որ այն ինչ աչքովը կընկնի, կդառնա իր աչքը։   Խոսքը  Երեւանի գույների  մասին է, իսկ  «Աչք»-ն այս դեպքում այն գիրքն է, որը ծնվել է տաս տարվա ընթացքում եւ արտացոլում է լրագրողի հույզերն ու զգացումները,   բայց չափածո եւ նրա իսկ նկարազարդմամբ։    Լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուի հետ զրույցը.  բնականաբար, միայն գրքի մասին չէր։ Ըստ նրա՝ հայության ուշադրությունից դուրս են մնացել շատ կարեւորագույն հարցեր.   սփյուռքում հայկական մշակույթը կործանվում է, լեզուն՝ մոռացվում։   Վերճիհանը սեփական մաշկի վրա է զգում՝ ինչպես է Պոլսում մոռացվում արեւմտահայերենը։    Հաջորդ սերունդներին հայ գրականությունը հասցնելու համար այստեղ արդեն պետք է ամեն օր հետեւողական պայքար մղել։  Ի դեպ,  լրագրողը չի էլ կասկածել, որ Ռեջեբ Թայիփ Էրդողանի  նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն անցնելու է։  Հայ համայնքի վրա սահմանադրական փոփոխությունները մեծ ազդեցություն չեն ունենա։ Վերճիհան Զիֆլիօղլունի գնահատմամբ ՝ այդ ազդեցությունը կլինի նույնքան, որքան Թուրքիայի մյուս քաղաքացիների վրա։ Մանրամասները՝ տեսանյութում