Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուտով հայերեն հասկացող պոլսահայի մոմով պետք է փնտրել. Վերճիհան Զիֆլիօղլու (տեսանյութ)

Մշակույթ
YUU-nV5CPGI

Եթե Թուրքիան ցեղասպանությունը ճանաչի, մենք  մեզ պետք է հարցնենք, ի՞նչ պետք է անենք, - ասում է ստամբուլաբնակ հայազգի լրագրող, գրող Վերճիհան Զիֆլիօղլուն։  Նա երկար է խորհել այս հարցի մասին, ու չի գտել պատասխանը։ Նա նաեւ ցավով արձանագրել է, որ Հայաստանից դուրս ապրող հայության առջեւ ցեղասպանության մեկ այլ վտանգ էլ կա։    Ըստ նրա՝  Հայաստանը դեռ չի գիտակցում, որ սփյուռքը մշակութային 4-րդ փուլ ցեղասպանությունն է  ապրում։ Մշակույթը կործանվում է, լեզուն՝ մոռացվում. Պոլսում շատ քչերն են, օրինակ, ամենապարզ հայերենով քարոզը եկեղեցում հասկանում, ուր մնաց հայերեն գիրքը կարդան եւ հասկանան։ Շուտով հայերեն հասկացող պոլսահայի մոմով պետք է փնտրել,-կատակում է նա։ Վերճիհանը Հայաստանում է՝ մասնակցելու Ստամբուլում հրատարակված իր՝ «Աչքը» գրքի երեւանյան շնորհանդեսին։  Վերճիհան Զիֆլիօղլուի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում