Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեկարգման աշխատանքներ՝ Շուշիում

Հասարակություն
shushi3

Բերդաքաղաքի ազատագրման 25-ամյա տարեդարձին նվիրված նախապատրաստական միջոցառումների շրջանակներում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում:
Շուշիի ազատագրման միջոցառումների մեկնարկն ամեն տարի տրվում է հուշարձան տանկից: Այժմ հուշարձանի տարածքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում: Վերականգնվել է տարածքի լուսավորությունը, հեռացվել են թփերը: Շուտով ներկարարական աշխատանքներ կսկսվեն:   shushi Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվում է մայթերի և հենապատերի կառուցում, երեսպատում` մարմարե ձևավոր սալիկներով: shushi2 shushi4 Շուշիում, նախորդ տարվա ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքներն են կյանքի կոչվում: Կապալառու ընկերությունն այժմ նախապատրաստվում է ընթացիկ ամսվա ավարտին  փռել ասֆալտի ևս մեկ շերտ և դրանով ավարտել քաղաքի բանուկ թաղամասերի ասֆալտապատման ծրագիրը:     Հուշարձան տանկից մինչև քաղաքի գլխավոր ջրատարին հարող տարածքի ճանապարհահատվածներում փոսալցման աշխատանքներ են տարվում, որն ավարտելուց հետո կկատարվի նաև գծանշում: shushi1 Աղբյուր