Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ինչ-որ շրջան ու Բարիա-Վունգտաուն կհամագործակցեն

Պաշտոնական
agn-2

Ապրիլի 14-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն այցելեց Բարիա-Վունգտաու քաղաք, որտեղ հանդիպումներ ունեցավ քաղաքային կոմիտեի նախագահի տեղակալ, քաղաքապետ Նգույեն Թան Լոնգի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի շրջաններից մեկի և Բարիա-Վունգտաու քաղաքի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հարցերը, ինչպես նաև երկկողմ ներդրումների և համատեղ ծրագրերի հեռանկարները՝ զբոսաշրջության, բեռնափոխադրումների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և առողջապահության ոլորտներում: Դեսպան Վարդանյանն ընդգծեց Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցության խթանման կարևորությունը և ներկայացրեց դրանց շուրջ իր առաջարկությունները: Քաղաքապետ Թան Լոնգն իր հերթին ներկայացրեց քաղաքի տնտեսական հնարավորություններն ու առկա ներուժը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել նշված ծրագրերի իրագործմանը: Տեղեկանք․ Բարիա-Վունգտաուն Վիետնամի ամենախոշոր նավահանգիստներից է և ունի 1.1 միլիոն բնակչություն: Քաղաքը հանդիսանում է Վիետնամի արագ զարգացող տնտեսական և զբոսաշրջային կենտրոններից մեկը, որտեղ տեղակայված են արդյունաբերական և լոգիստիկ ազատ գոտիներ: