Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդիկները կգան Հայաստան (տեսանյութ)

Տնտեսություն
IMG_1842

«Հնդկական շուկան եվ  սպառողը տեղյակ չէ այն ապրանքատեսակներին, որոնք արտադրվում են Հայաստանում  ու կարող են իրենց հետաքրքրել» ,- կարծում է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Նյու Դելիի Ջավահարլալ Ներուի  անվան համալսարանում սեմինար-քննարկման ժամանակ դեսպանը խոսեց առկա որոշ խնդիրներից: Ըստ նրա, դեռեւս չի հաջողվել օգտագործել  Հնդկաստանի հսկա տնտեսական ներուժը երկկորղմ տնտեսական հարաբերությունների պարագայում: Հարցը հանգամանորեն քննարկվել է թե' հայ-հնդկական միջկառավարական նիստի ընթացում, թե' Արդյունաբերական պալատի անդամների, թե' հայ  գործարարների հետ. Դեսպանը  խնդիրներից մեկն էլ համարեց Հայաստանի` Հնդկաստանից բավականին հեռու լինելու  հանգամանքը:  «Ակնկալում ենք, որ գործարկվող Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կարող է օգտակար լինել, թեեւ օրինակ, Հայաստանից գինիների ու կոնյակների արտահանման պարագայում մեկ այլ խնդիր էլ է ծագում:  Բանն այն է, որ  դեպի Հնդկաստան ամենակարճ ճանապարհը անցնում է Իրանի տարածքով, որը արգելում է ալկոհոլային խմիչքների տեղափոխումը, իսկ մյուս ուղիներն էլ  բավականին թանկ են  ստացվում: Փորձում  ենք գտնել նոր ուղիներ: Դա դժվար է,  բայց չի նշանակում,  որ պետք է հանձնվենք ու դրանով չզբաղվենք»,-ասաց պրն. Մարտիրոսյանը: Հայ-հնդկական կրթական ոլորոտի առումով էլ նա տեղեկացրեց,  որ  հնդիկ գործընկերների եւ Հայաստանի տնտեսական մի քանի ԲՈՒՀ-երի հետ փորձում են խթանել հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների  ինդուստրիան Հայաստանում.  «Հնդիկները համոզվել են,  որ տեխնիկական որոշ ԲՈՒՀ-եր  ունեն ներուժ: Երկու  համալսարան արդեն համապատասխան համաձայնագիր է կնքել հնդկական կողմի  հետ: Նրանց պահանջները լուրջ են, նրանք հետաքրքրված չեն ձեվական փաստաթղթերի ստորագրմամբ,  այլ հետապնդում են կոնկրետ նպատակներ: Համագործակցության մեծ հնարավորություն եմ տեսնեւմ եվ ակնկալում եմ,  որ մեր տեխնիկական ԲՈՒՀ-երը  հետեւողական կլինեն»: Արմեն Մարտիրոսյանի խոսքով, խոչընդոտներ կան  նաեւ հայկական կողմում: Հայ ուսանողները, օրինակ, հրաժարվում են Մադրասում երկարաժամկետ կրթաթոշակով սովորելու առաջարկից` Հնդկաստանի կլիմայի պատճառով:  Սեմինար-քննարկումը կազմակերպվել էր Հնդկաստանում գործող  «Հայաստանի մշակութային կենտրոն» եւվ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ների կողմից ու Հայաստանի դեսպանության աջակցությամբ:   «Ակտիվորեն ներկայացնում ենք հայկական մշակույթը, պատմությունը:  Բանախոսությամբ հանդես ենք եկել Դելիի Ինդիրա Գանդիի անվան տուն-թանգարանում, մասնակցել միջազգային «Food festival»-ին: Նկատեմ, որ վերջինի ժամանակ հայկական սեղանը իր գաթայով, պասուց դոլմայով ու ղափամայով գրավեց բոլորի, այդ թվում հնդկական ԶԼՄ-ների ուշադրությունը»,-  նշեց  «Հայաստանի մշակութային կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Մովսիսյանը: «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ղեկավար Ռանանջայ Անանդն էլ խոսեց Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսների ու մրցաշարերի մասին, արեւելագետ Նաիրա Մկրտչյաննն էլ` Հնդկաստանի պատմության մեջ հետք թողած եւ  դեր ունեցած հայերի : Սեմինարին մասնակիցում էին Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, Հայաստանում տարբեր ժամանակներոմ դիվանագիտական առաքելություններ իրականացարած նախկին դեսպաններ Բալ Անանդը, Վ.Բ Սոնին,  Աչալ Կ. Մալհոտրան:  Նրանք եվս կիսեցին Հայաստանի` հնդիկներին անծանոթ լինելու մտահոգությունը:   «Այսուհետ ավելի լուրջ կմոտենանք այս խնդրին եվ մեր ուսանողների առաջ խնդիր կդնենք գիտական  ուսումնասիրություններ կատարել այս ոլորտում»,-հավատացրեց  ՋՆՀ-ի  Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Ամիտաբհ Սինգհը:   «Հայաստանում Հնդկաստանի նկատմամբ մեծ  հիացմունք ու սեր կա: Հնդկաստանը  մեծ բնակչություն ունի ու բոլորին ծանոթացնելը դժվար է: Հնդիկները ունեն շատ փող սիրում են  ճամփորդել: Նրանց սկսել են  հետաքրքրել այս տարածաշրջանի երկրները: Կարծում եմ, այս առումով  Հայաստանը կարող նրանց  հաջորդ կանգառը դառնալ »,-եզրափակեց  ՀՀ -ում նախկին դեսպան Վ.Բ. Սոնին : Գայանե Հակոբյան Նյու Դելի,  Հնդկաստան IMG_1845