Նստացուցարարները փոխել են իրենց տեղը (տեսանյութ)
Արդեն 15 օր աշխատանքային ժամերին Գլխավոր դատախազության դիմաց նստացույց անող Սարի թաղի բնակիչները չեն կարողացել նստել իրենց տեղում: Առավոտյան այնտեղ մեքենա է կայանված եղել:Կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, սա բնորոշում է, որպես դիտավորություն: «Ուզում է ավտո կանգնեցնեն, ինչ ուզում է կանգնեցնեն: Մեկ է, մենք ամեն օր պաստառներով լինելու ենք դատախազության մոտ, մինչեւ հոդված չփոխվի, եւ մեր տղաներն ազատ չարձակվեն»,- «Ա1+»-ին ասաց նա: Նրանք ստիպված փոխել են իրենց տեղը: Սարիթաղցիները պահանջում են վերանայել առաջադրված մեղադրանքները եւ ազատ արձակել 10 կալանավորվածներին։ Նրանք մեղադրվում են նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Կալանավորված Հրաչյա Բոյաջյանի կինն էլ նշում է, որ սա առաջին դեպքը չէ: Մի անգամ էլ ջուր է հոսել իրենց ուղղությամբ. «Գետը ոնց է հոսում, անմիջապես եկավ, բայց դա մեր վրա չազդեց, եւ մենք այդպես նստեցինք»,- ավելացրեց Նարինե Ղազարյանը: Սարիթաղցիների նստացույցն անժամկետ է: